Նոր քարտը համատեղում է Evoca Visa Infinite-ի արտոնություններն ու Wilco-ի անհատականացված ֆինանսական փորձագիտությունը:
Evocabank-ը եւ Wilco կապիտալի կառավարման ընկերությունը հայտարարում են Visa Infinite դասի հատուկ թողարկման համատեղ քարտի ստեղծման մասին: Evocabank-ի կողմից սահմանափակ քանակով թողարկված այս քարտը համատեղում է բանկի արտոնություններն ու Wilco-ի կապիտալի կառավարման բարձրակարգ փորձառությունը՝ դարձնելով այն հաճախորդների առօրյա կյանքի անբաժանելի մասը: Քարտը կարող են ստանալ ինչպես Wilco-ի այն հաճախորդները, որոնք արդեն ունեն կամ կբացեն հաշիվ Evocabank-ում, այնպես էլ Evocabank-ի այն հաճախորդները, որոնք կբացեն ներդրումային հաշիվ Wilco-ում:
Այս քարտը նախատեսված է միջազգային կենսակերպ վարող հաճախորդների համար, ովքեր գնահատում են անհատականացված մոտեցումը եւ ցանկանում են ստանալ բանկային սպասարկումն ու կապիտալի կառավարումը՝ որպես մեկ անթերի փորձ։
Քարտապաններին հասանելի կլինի Evocabank-ի եւ Visa Infinite-ի արտոնությունների ողջ փաթեթը՝ առաջնահերթ մուտք աշխարհի տարբեր օդանավակայանների VIP սրահներ, ճամփորդական ընդլայնված ապահովագրություն, շուրջօրյա կոնսիերժ ծառայություն եւ պրեմիում բրենդների հատուկ առաջարկներ: Բացի այդ, այս բացառիկ թողարկման շրջանակում քարտապանները կստանան հնարավորություն Երեւանի կենտրոնում գործնական եւ անձնական հանդիպումների համար օգտվելու Wilco-ի պրեմիում գրասենյակի հանդիպումների տարածքներից, ինչպես նաեւ կստանան lifestyle եւ ֆինանսական ոլորտների էքսկլյուզիվ միջոցառումների հրավերներ:
Որպես բացառիկ առավելություն՝ հաճախորդներին կտրամադրվի անվճար “wealth check”՝ Wilco-ի առաջատար փորձագետների կողմից ներդրումային պորտֆելի եւ ընդհանուր ֆինանսական վիճակի անհատական, խորքային գնահատում: Այն թույլ է տալիս բացահայտել արտաքուստ կայուն պորտֆելի թաքնված խոցելի կետերն ու չբացահայտված հնարավորությունները, որոնք առանցքային են կապիտալի երկարաժամկետ զարգացման համար: Ինչպես կանխարգելիչ բժշկական զննումը,այնպես էլ այս գնահատումն առավել արդյունավետ է վաղ փուլում իրականացնելիս. ժամանակին արված ախտորոշումը տալիս է գլխավոր առավելությունը՝ ռազմավարական քայլեր ձեռնարկելու հնարավորություն:
«Կապիտալի կառավարումը միայն ակտիվների հետ աշխատանքը չէ, այն ընդհանուր պատկերը հասկանալու մասին է: Մենք հաճախորդի ֆինանսական կյանքին նայում ենք համապարփակ՝ ուշադրություն դարձնելով այն բանին, թե ինչպես է նա ապրում, ծախսում, ճամփորդում ու կայացնում որոշումներ: Քանի որ առօրյա բանկինգն այս իրականության անբաժանելի մասն է, այս քարտը դարձավ մեր մոտեցման բնական արտացոլումը: Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ Evocabank-ի հետ գործընկերությունը, որի հետ մեզ միավորում է ընդհանուր բաժնետերը, հրաշալի հնարավորություն տվեց այս փիլիսոփայությունը մարմնավորել շոշափելի, գործնական մակարդակում: Ունենալով միաժամանակյա հասանելիություն թե՛ պրեմիում բանկինգին եւ թե՛ կապիտալի պրոֆեսիոնալ կառավարմանը՝ հաճախորդն իր համար բացահայտում է սպասարկման սկզբունքորեն այլ մակարդակ», — նշել է Wilco-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Բելիշեւան։
«Evocabank-ում մենք հավատում ենք, որ ժամանակակից ֆինանսական լուծումները պետք է լինեն հարմար՝ միեւնույն ժամանակ համապատասխանելով հաճախորդների կենսակերպին եւ երկարաժամկետ նպատակներին։ Այս նախագիծը միավորում է Evocabank-ի պրեմիում բանկային փորձառությունն ու Wilco-ի կապիտալի կառավարման պրոֆեսիոնալ փորձագիտությունը՝ ստեղծելով առաջարկ, որն արտացոլում է մեր հաճախորդների սպասումներն ու կարիքները», — նշել է Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը։
Քարտի գործողության ժամկետն է 5 տարի, իսկ սպասարկման միանվագ վճարը՝ գործողության ամբողջ ժամկետի համար 300,000 ՀՀ դրամ։ Քարտի սահմանափակ թողարկմանը միանալու պայմանները, մանրամասն տեղեկատվությունը եւ հայտի ձեւը հասանելի են Wilco-ի պաշտոնական կայքում՝ wilco.am/am/card
Ընկերությունների մասին
Wilco
Wilco-ն կապիտալի կառավարման ընկերություն է, որը ներդրումային ծառայություններ է մատուցում բարձր զուտ կարողություն ունեցող անհատներին(HNWI), ընտանեկան գրասենյակներին եւ կորպորատիվ հաճախորդներին: Wilco-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Evocabank
Որպես Հայաստանում գրանցված առաջին առեւտրային Բանկ՝ Evocabank-ը ոչ միայն մատուցում է արագ, հարմար եւ նորարարական բանկային ծառայություններ, այլ նաեւ խթանում է ժամանակակից բանկային մշակույթը։
Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում թվային պրոդուկտների եւ ծառայությունների զարգացմանը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ ցանկացած ֆինանսական գործարք կարող է իրականացվել առանց Բանկ այցելելու՝ անմիջապես EvocaTOUCH հավելվածի միջոցով։
Բանկը կարեւորում է փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) դերը Հայաստանում եւ ֆիզիկական անձանց ու ՓՄՁ-ներին տրամադրում է ժամանակակից թվային գործիքներ, գերարագ եւ ճկուն ֆինանսական լուծումներ, ինչպես նաեւ ոլորտի առաջատար մասնագետների կողմից անհատականացված աջակցություն։
Դրա մասին են վկայում հեղինակավոր միջազգային ամսագրերի եւ կազմակերպությունների կողմից ստացած բազմաթիվ մրցանակները, ինչպիսիք են՝ «Լավագույն բանկը Հայաստանում», «Լավագույն թվային բանկը Հայաստանում», «Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում», «Լավագույն բանկային հավելվածը Հայաստանում» եւ այլն։