Wilco Visa Infinite
Evocabank-ի կողմից

Հասանելի բացառապես Wilco-ի հաճախորդներին

Wilco Visa Infinite քարտը համատեղում է առօրյա բանկային ծառայությունները, գլոբալ վճարումները և Wilco–Evocabank ֆինանսական խմբի ծառայությունների անխափան հասանելիությունը։

Այն ստեղծված է միջազգային մտածողությամբ հաճախորդների համար և ապահովում է արդյունավետ հասանելիություն ձեր միջոցներին, դյուրին միջսահմանային գործարքներ և ներդրումային հնարավորություններ ամբողջ աշխարհում՝ միաժամանակ այս հնարավորությունները համալրելով Visa Infinite-ի պրեմիում արտոնություններով և Wilco-ի բացառիկ առավելությունների հատուկ փաթեթով։

Թողարկված Evocabank-ի կողմից՝ քարտը Wilco-ի բարձրակարգ սպասարկման փորձառությունը տարածում է կապիտալի կառավարման սահմաններից դուրս՝ դարձնելով այն ձեր առօրյա կյանքի անբաժանելի մասը։

Պատվիրեք քարտ

Wilco-ի արտոնություններ

Ստեղծված Է ձեր կյանքի համար

Visa Infinite-ի առավելություններից բացի, քարտապանները ստանում են հասանելիություն Wilco-ի բացառիկ ծառայություններին, տարածքներին և փորձառություններին՝ միջազգային կենսակերպին համապատասխան մակարդակի հարմարավետություն, աջակցություն և հնարավորություններ ապահովելու համար

Ֆինանսական առողջության գնահատում

Ձեր ֆինանսական կառուցվածքի, ներդրումային պորտֆելի և երկարաժամկետ կապիտալի ռազմավարության անհատական գնահատում՝ Wilco-ի փորձագետների մասնակցությամբ

Wilco-ի մասնավոր հանդիպումների սենյակներ

Օգտվեք Wilco-ի պրեմիում գրասենյակի բացառիկ հանդիպումների տարածքներից՝ Երևանի կենտրոնում գործնական և անձնական հանդիպումների համար

Կապիտալի և կենսակերպի համակարգված միջոցառումներ

Միայն հրավիրյալ հյուրերի համար նախատեսված միջոցառումներ՝ նվիրված կապիտալի կառավարմանը, ներդրումներին, գլոբալ միտումներին և բարձրակարգ կենսակերպին

Card information and tariffs

Wilco Visa Infinite քարտը համատեղում է Visa Infinite-ի գլոբալ առավելությունները և Wilco-ի անհատական սպասարկման բարձր չափանիշները։ Միջազգային կենսակերպ վարող հաճախորդների համար նախատեսված այս քարտը տրամադրում է մուտք դեպի պրեմիում ճանապարհորդական առավելություններ, օդանավակայանների բիզնես սրահներ, կոնսիերժ ծառայություններ, ճանապարհորդական ապահովագրական պաշտպանություն և բացառիկ արտոնություններ աշխարհի տարբեր երկրներում գործող ընտրված հյուրընկալության և lifestyle գործընկերների կողմից։

300,000 AMD

Քարտի սպասարկման միանվագ վճար՝ գործողության ամբողջ ժամկետի համար

1.2%

Կանխիկացում ArCa անդամ բանկերի կանխիկացման կետերում

5 տարի

Քարտ գործողության ժամկետ

Evoca-ի և Visa-ի արտոնություններ

Օդանավակայանների բիզնես սրահների հասանելիություն

Օգտվեք օդանավակայանների բիզնես սրահներից ամբողջ աշխարհում Visa Airport Companion հավելվածի միջոցով

DragonPass բիզնես սրահների հասանելիություն

Օգտվեք ավելի քան 1,200 օդանավակայանային բիզնես սրահներից ամբողջ աշխարհում

Միջազգային ճանապարհորդական ապահովագրություն

Համապարփակ ճանապարհորդական պաշտպանություն ձեզ և ձեր ընտանիքի համար ՝ ամբողջ աշխարհում

Ճանապարհորդական ապահովագրություն

Պաշտպանություն ճանապարհորդության ընթացքում առաջացած անսպասելի ծախսերից և խափանումներից

Visa Concierge ծառայություն

Անձնական կոնսիերժ ծառայություն՝ հասանելի աշխարհի ցանկացած կետից

LoungeKey բիզնես սրահների հասանելիություն

Հանգստացեք, աշխատեք կամ վայելեք բիզնես սրահների հարմարավետությունն աշխարհի տարբեր օդանավակայաններում

Գնումների պաշտպանություն

Լրացուցիչ պաշտպանություն քարտով կատարված համապատասխան գնումների համար

Fast Track արագ անցում օդանավակայանում

Անցեք օդանավակայանի ձևականությունները ավելի արագ և հարմարավետ

Անվճար կայանում օդանավակայանում

Օգտվեք անվճար կայանման հնարավորությունից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում

Ուղեբեռի անվճար փաթեթավորում

Պաշտպանեք ձեր ուղեբեռը մեկնումից առաջ՝ առանց հավելյալ ծախսերի

Անվճար ռոումինգ

Մնացեք կապի մեջ ճանապարհորդելիս՝ օգտվելով անվճար բջջային ինտերնետից

Արտոնություններ

Բացահայտեք բացառիկ առավելություններ և հատուկ առաջարկներ ամբողջ աշխարհում

Անվճար պահատուփ

Պահեք ձեր արժեքավոր իրերը ապահով վայրում՝ անվճար պահատուփի հասանելիությամբ

YQnow օդանավակայանային աջակցություն

Հատուկ պայմաններ պրեմիում օդանավակայանային ծառայությունների համար ամբողջ աշխարհում

Թողեք ձեր կոնտակտային տվյալները, և Wilco-ի հաճախորդների կապերի մենեջեր/ հաճախորդների սպասարկման մենեջեր կապ կհաստատի ձեզ հետ՝ ներկայացնելու քարտի առավելությունները, ստացման պայմանները և դիմումի գործընթացը։

Վերջին թարմացումը՝ 09.07.2026 22:28