Մեր մասին

Ընդհանուր տեղեկատվություն

Wilco-ն կապիտալի կառավարման ընկերություն է, որն առաջարկում է անհատականացված ծառայությունների և նորարարական լուծումների եզակի համադրություն՝ նախատեսված բարձր զուտ կարողություն ունեցող անհատների և ընտանեկան գրասենյակների համար: Հասկանալով սերունդների ընթացքում ձևավորված և նորաստեղծ կապիտալի միջև նրբությունները՝ մենք երկուսն էլ սպասարկում ենք բարձր ճշգրտությամբ։ Անկախ նրանից՝ աշխատում ենք բազմասերունդ ընտանեկան գրասենյակների, թե առաջին սերնդի ձեռնարկատերերի հետ, մենք ձևավորում ենք անհատական մոտեցում, որը համապատասխանում է յուրաքանչյուր հաճախորդի յուրօրինակ ակնկալիքներին, արժեքներին և ձգտումներին։

Wilco ՍՊԸ-ն Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի անդամ է։

Առաքելություն

Wilco-ում մենք հավատում ենք, որ համարձակ գաղափարների, անկեղծ հարաբերությունների և յուրահատուկ բացահայտումների համար ազատ ժամանակ ստեղծելով՝ մենք ավելի բովանդակալից ենք դարձնում մեր հաճախորդների կյանքը։

Տեսլական

Wilco-ն ձգտում է լինել առաջատար հարթակ, որը հաճախորդներին թվային և անցանց ուղիներով մատուցում է անհատականացված ֆինանսական ծառայությունների ամբողջական շարք։

Պատմություն

2008

Wilco-ի պատմությունը սկսվեց 2008 թվականի հունիսի 27-ին, երբ ՀՀ-ում հիմնադրվեց «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ-ն։

2025

2025 թվականին, նոր սեփականատիրոջ գլխավորությամբ, ընկերությունը թևակոխեց զարգացման նոր փուլ։ Վերանվանվելով Wilco՝ ներկայում այն համադրում է ֆինանսական ոլորտում երկար տարիների փորձառությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ առաջարկելով անհատական ֆինանսական և ոչ ֆինանսական լուծումներ։

Արժեքներ

Վստահություն

Մեր հաջողության գրավականը

Վստահությունը մեր ամենաարժեքավոր ակտիվն է։ Դրանով ենք առաջնորդվում թե՛ հաճախորդների, թե՛ թիմակիցների հետ հարաբերություններ կառուցելիս։ Մեր հաճախորդներին ճանաչում ենք ավելի լավ, քան որևէ մեկը, միշտ պահում ենք խոստումներն ու գործում ըստ պայմանավորվածության։ Մենք հետևողականորեն հասնում ենք արդյունքների, արդարության հարցում անզիջում ենք, իսկ գաղտնիության պահպանման մեջ անսասան։ Մեր հաճախորդներն ընտրում են Wilco-ն, քանի որ վստահում են մեզ և մնում են մեզ հետ, քանի որ շարունակաբար ապացուցում ենք, որ նրանց վստահությունն արդարացված է։

Ստեղծարարություն

Մեր որոշիչ առավելությունը

Որտեղ մյուսները տեսնում են խոչընդոտներ, մենք տեսնում ենք հնարավորություններ։ Պահպանողական շուկայում տարբերվում ենք մեր յուրօրինակ մտածելակերպով, համարձակ գործողություններով և խոչընդոտների հաղթահարման ոչ ստանդարտ լուծումներով։ Մենք ընդունում ենք ոչ ավանդականը, փորձարկում ենք առանց վախի, ձևավորում ենք միտումները՝ այլ ոչ թե հետևում դրանց։ Այս ամենն ուղղված է մեկ կարևոր նպատակի՝ ստեղծել տևական արժեք մեր հաճախորդների համար։

Կենսունակություն

Մեր ներքին ուժի աղբյուրը

“Մեզ առաջնորդում է աշխատանքի հանդեպ անկեղծ հետաքրքվածությունը։ Ներդրումների կառավարումը պարզապես մասնագիտություն չէ մեզ համար՝ դա այն է, ինչով մենք սիրում ենք զբաղվել։ Մեր հաճախորդների կողմից դրված խնդիրներին վերաբերվում ենք ամենայն լրջությամբ, արձագանքում ենք արագ և անում սպասվածից ավելին՝ առանց դրա վրա ուշադրություն սևեռելու։
Մեր գործունեությունը չի սահմանափակվում միայն բիզնեսով․ մենք հոգ ենք տանում մեզ շրջապատող մարդկանց և այն աշխարհի մասին, որում ապրում ենք։”

Պատասխանատվություն և էթիկա

Բիզնես վարքագիծ

Wilco-ում մեր գործունեության հիմքում վստահությունն է, պատասխանատվությունն ու հարգանքը: Հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում պահպանում ենք առավելագույն թափանցիկություն, առաջարկում ենք միայն այն լուծումները, որոնց ինքներս հավատում ենք, և լիովին պատասխանատու ենք մեր գործողությունների համար։ Մենք ձևավորում ենք ազատ հաղորդակցման, պրոֆեսիոնալիզմի և միասնականության մշակույթ, որտեղ խրախուսվում է անկախ մտածողությունը: Հավատարիմ լինելով շարունակական կատարելագործմանը՝ մենք կարևորում ենք հետադարձ կապը և յուրաքանչյուր մարտահրավեր դիտարկում որպես աճի հնարավորություն:

Սեփականատեր

Մարետա Գևորկյան

Մարետա Գևորկյան

Ծնվել է Դիլիջանում, սովորել է Երևանի Պետական Մանկավարժական Համալսարանում։ 2008 թվականից բնակվում է Շվեյցարիայում՝ ակտիվորեն ներգրավված լինելով բանկային ոլորտում, տարածքային զարգացման և սոցիալական ծրագրերում։ Ղեկավարելով բազմաթիվ նախաձեռնություններ՝ նա շարունակաբար նպաստում է Հայաստանի կայուն զարգացմանը։ Մարետա Գևորկյանը ներկայումս «Պարադեպլատց Լիմիթեդ» ՍՊԸ-ի 100% բաժնետերն է, որն էլ իր հերթին «Wilco» ՍՊԸ-ի միակ մասնակիցն է։

Անձնական կայք

Ռազմավարական խորհրդական

Վազգեն Գևորկյան

Վազգեն Գևորկյան

Վազգեն Գևորկյանն արդյունաբերող, ֆինանսիստ և տեխնոլոգիական ձեռնարկատեր է, որն ունի ենթակառուցվածքների, բանկային համակարգի, անշարժ գույքի և հյուրընկալության ոլորտներում բիզնեսների ստեղծման և վերափոխման հարուստ փորձ։ Արդյունաբերական ոլորտում ունեցած փորձառությունը, ֆինանսական ոլորտի խորը գիտելիքներն ու խնդիրների լուծման տեխնոլոգիական մոտեցումը համադրելով՝ Վազգենը խորհրդատվություն է տրամադրում ընկերություններին և կազմակերպություններին ռազմավարական, զարգացման, նորարարության և երկարաժամկետ արժեքի ստեղծման հարցերի շուրջ։ Ներկայումս նա Wilco Wealth Management ընկերությունում և մի շարք միջազգային բիզնես կազմակերպություններում զբաղեցնում է ռազմավարական հարցերով խորհրդատույի պաշտոնը։

Անձնական կայք

Ղեկավար անձնակազմ

Ընկերության կառուցվածք

Ընկերության կառուցվածք

Էկոհամակարգ

Our ecosystem integrates companies and foundations under a single vision — empowering growth and creating long-term value for individuals, businesses, and society as a whole

Կորպորատիվ փաստաթղթեր

Կանոնադրություն Ներբեռնել PDF
Լիցենզիա Ներբեռնել PDF
Գրանցման վկայական Ներբեռնել PDF

Վերջին թարմացումը՝ 09.07.2026 22:07