Wilco Visa Infinite Evocabank-ի կողմից

Հասանելի բացառապես Wilco-ի հաճախորդներին՝ Wilco Visa Infinite քարտը համատեղում է առօրյա բանկային ծառայությունները, գլոբալ վճարումները և Wilco–Evocabank ֆինանսական խմբի ծառայությունների անխափան հասանելիությունը։

Այն ստեղծված է միջազգային մտածողությամբ հաճախորդների համար և ապահովում է արդյունավետ հասանելիություն ձեր միջոցներին, դյուրին միջսահմանային գործարքներ և ներդրումային հնարավորություններ ամբողջ աշխարհում՝ միաժամանակ այս հնարավորությունները համալրելով Visa Infinite-ի պրեմիում արտոնություններով և Wilco-ի բացառիկ առավելությունների հատուկ փաթեթով։

Թողարկված Evocabank-ի կողմից՝ քարտը Wilco-ի բարձրակարգ սպասարկման փորձառությունը տարածում է կապիտալի կառավարման սահմաններից դուրս՝ դարձնելով այն ձեր առօրյա կյանքի անբաժանելի մասը։
Wilco-ի արտոնություններ
Ստեղծված Է ձեր կյանքի համար
Visa Infinite-ի առավելություններից բացի, քարտապանները ստանում են հասանելիություն Wilco-ի բացառիկ ծառայություններին, տարածքներին և փորձառություններին՝ միջազգային կենսակերպին համապատասխան մակարդակի հարմարավետություն, աջակցություն և հնարավորություններ ապահովելու համար
Ֆինանսական առողջության գնահատում
Ձեր ֆինանսական կառուցվածքի, ներդրումային պորտֆելի և երկարաժամկետ կապիտալի ռազմավարության անհատական գնահատում՝ Wilco-ի փորձագետների մասնակցությամբ
Wilco-ի մասնավոր հանդիպումների սենյակներ
Օգտվեք Wilco-ի պրեմիում գրասենյակի բացառիկ հանդիպումների տարածքներից՝ Երևանի կենտրոնում գործնական և անձնական հանդիպումների համար
Կապիտալի և կենսակերպի համակարգված միջոցառումներ
Միայն հրավիրյալ հյուրերի համար նախատեսված միջոցառումներ՝ նվիրված կապիտալի կառավարմանը, ներդրումներին, գլոբալ միտումներին և բարձրակարգ կենսակերպին
Wilco Visa Infinite քարտը համատեղում է Visa Infinite-ի գլոբալ առավելությունները և Wilco-ի անհատական սպասարկման բարձր չափանիշները։ Միջազգային կենսակերպ վարող հաճախորդների համար նախատեսված այս քարտը տրամադրում է մուտք դեպի պրեմիում ճանապարհորդական առավելություններ, օդանավակայանների բիզնես սրահներ, կոնսիերժ ծառայություններ, ճանապարհորդական ապահովագրական պաշտպանություն և բացառիկ արտոնություններ աշխարհի տարբեր երկրներում գործող ընտրված հյուրընկալության և lifestyle գործընկերների կողմից։
300,000 AMD
Քարտի սպասարկման միանվագ վճար՝ գործողության ամբողջ ժամկետի համար
1.2%
Կանխիկացում ArCa անդամ բանկերի կանխիկացման կետերում
5 տարի
Քարտ գործողության ժամկետ
Visa Infinite վճարային քարտերով տրամադրվող վարկային սահմանաչափ

Մեր Visa Infinite գործընկերները կարող ենք ստանալ հատուկ՝ արտոնյալ պայմաններով վարկային սահմանաչափ։ Սահմանաչափին կարելի է դիմել EvocaTouch հավելվածի միջոցով, շաբաթվա բոլոր օրերին և ցանկացած ժամի՝ առանց հավելյալ թղթաբանության ու ժամանակ կորցնելու կամ այցելելով մեր ցանկացած գրասենյակ։

Օնլայն հայտերը հաստատվում են ավտոմատ կերպով, 24/7 ռեժիմում, հայտի հաստատման մասին տեղեկացումը ստացվում է EvocaTouch հավելվածի միջոցով հաշված րոպեների ընթացքում:
Evoca-ի և Visa-ի արտոնություններ
Օդանավակայանների բիզնես սրահների հասանելիություն
Օգտվեք օդանավակայանների բիզնես սրահներից ամբողջ աշխարհում Visa Airport Companion հավելվածի միջոցով
DragonPass բիզնես սրահների հասանելիություն
Օգտվեք ավելի քան 1,200 օդանավակայանային բիզնես սրահներից ամբողջ աշխարհում
Միջազգային ճանապարհորդական ապահովագրություն
Համապարփակ ճանապարհորդական պաշտպանություն ձեզ և ձեր ընտանիքի համար ՝ ամբողջ աշխարհում
Գրանցեք ձեր Wilco × Evoca Visa Infinite քարտը Visa Airport Companion հավելվածում՝ թվային անդամակցությունն ակտիվացնելու և աշխարհի տարբեր օդանավակայանների բիզնես սրահներից օգտվելու համար։ Հավելվածը նաև հնարավորություն է տալիս դիտել հասանելի սրահները, ստուգել իրավասությունը և կառավարել անդամակցության առավելությունները։ Գրանցումը կարելի է կատարել հավելվածի կամ Visa Concierge chatbot-ի միջոցով։
Վայելեք առավել հարմարավետ ճանապարհորդություն DragonPass-ի գլոբալ բիզնես սրահների ցանցի միջոցով, որը հասանելի է աշխարհի ավելի քան 450 քաղաքներում։ Քարտապանները կարող են ստանալ տարեկան մինչև 20 անվճար մուտք՝ քարտի օգտագործման պայմանների պահպանման դեպքում։ Եթե ծախսերի պահանջը չի կատարվում, հասանելի է մնում տարեկան 3 անվճար այց։ Մանրամասների համար խնդրում ենք ծանոթանալ ծրագրի պայմաններին։
Ճանապարհորդեք ավելի մեծ վստահությամբ՝ իմանալով, որ ձեր Visa Infinite քարտը ներառում է մինչև 2.5 միլիոն ԱՄՆ դոլարի միջազգային ճանապարհորդական ապահովագրություն։ Ապահովագրությունը գործում է տարեկան մինչև 90 օր և տարածվում է նաև համապատասխան ընտանիքի անդամների վրա՝ ապահովելով պաշտպանություն և աջակցություն արտերկրում գտնվելու ընթացքում։ Ծածկույթն ակտիվանում է, երբ երկկողմանի ճանապարհորդության և կեցության ծախսերը վճարվում են Visa Infinite քարտով։ Ապահովագրությունը տրամադրվում է CHUBB ընկերության կողմից։

Ապահովագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
Ճանապարհորդական ապահովագրություն
Պաշտպանություն ճանապարհորդության ընթացքում առաջացած անսպասելի ծախսերից և խափանումներից
Visa Concierge ծառայություն
Անձնական կոնսիերժ ծառայություն՝ հասանելի աշխարհի ցանկացած կետից
LoungeKey բիզնես սրահների հասանելիություն
Հանգստացեք, աշխատեք կամ վայելեք բիզնես սրահների հարմարավետությունն աշխարհի տարբեր օդանավակայաններում
Անկախ նրանից՝ ձեր թռիչքը հետաձգվել է, չեղարկվել, ընդհատվել կամ ճանապարհորդությունը տուժել է ուղեբեռի կորստի կամ այլ աննախատեսված հանգամանքների պատճառով, Visa Infinite ճանապարհորդական ապահովագրությունը կօգնի նվազեցնել հնարավոր ֆինանսական կորուստները։ Ծածկույթը ներառում է նաև բազմաթիվ սպորտային և ժամանցային ակտիվություններ, ինչպես նաև որոշ ավտոմեքենաների վարձակալության հետ կապված դեպքեր։ Համապատասխան քարտապանները ստանում են անվճար ապահովագրական ծածկույթ տարեկան մինչև 90 օր։
Visa Concierge ծառայությունը տրամադրում է շուրջօրյա աջակցություն ճանապարհորդական, կենսակերպային և առօրյա բազմաթիվ հարցերի շուրջ։ Անկախ նրանից՝ անհրաժեշտ է ամրագրել ավիատոմս, սեղան ռեստորանում, ժամանցային միջոցառում կամ օգտվել բացառիկ հնարավորություններից, մասնագիտացված աջակցությունը միշտ հասանելի է Telegram և WhatsApp հարթակների միջոցով։ Ծառայությունը տրամադրվում է անվճար Visa Infinite քարտապաններին։
Օգտվեք LoungeKey ծրագրի միջոցով աշխարհի ավելի քան 1,000 բիզնես սրահներից՝ 450-ից ավելի քաղաքներում։ Անկախ նրանից՝ սպասում եք թռիչքին, բախվել եք հետաձգման կամ պարզապես ցանկանում եք ավելի հարմարավետ ճանապարհորդել, LoungeKey-ն առաջարկում է հանգիստ միջավայր՝ աշխատելու, հանգստանալու կամ թարմանալու համար մինչև մեկնումը։ Visa Infinite քարտապանները ստանում են տարեկան 6 անվճար այց, իսկ լրացուցիչ այցերը հասանելի են հատուկ պայմաններով։
Գնումների պաշտպանություն
Լրացուցիչ պաշտպանություն քարտով կատարված համապատասխան գնումների համար
Fast Track արագ անցում օդանավակայանում
Անցեք օդանավակայանի ձևականությունները ավելի արագ և հարմարավետ
Անվճար կայանում օդանավակայանում
Օգտվեք անվճար կայանման հնարավորությունից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում
Կատարեք գնումներ ավելի մեծ վստահությամբ։ Visa Infinite քարտով ամբողջությամբ վճարված համապատասխան գնումները պաշտպանված են գողության, պատահական վնասման կամ կորստի դեպքերում՝ գնման օրվանից մինչև 90 օր ժամկետով։ Ծածկույթը գործում է ծրագրի պայմաններին համապատասխանող գնումների համար և ենթակա է անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ու ծրագրի կանոններին։
Օգտվեք առաջնահերթ անցման հնարավորությունից անվտանգության, միգրացիոն և մաքսային հսկողության կետերում աշխարհի տարբեր օդանավակայաններում, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Fast Track ծառայությունը կրճատում է սպասման ժամանակը և դարձնում օդանավակայանային փորձը առավել հարմարավետ։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մինչև մեկնումը ստեղծել QR կոդ Visa Concierge chatbot-ի միջոցով և ներկայացնել այն Fast Track մուտքի կետերում։
Visa Infinite քարտապանները ստանում են տարեկան մինչև 3 անվճար կայանման հնարավորություն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայանատեղիում։ Կայանման վաուչերները տրամադրվում են Visa Concierge չաթբոտի միջոցով և հասանելի են 1-ժամյա և 2-ժամյա ձևաչափերով՝ ապահովելով ավելի հարմարավետ և անհոգ մեկնումներ և ժամանումներ։
Ուղեբեռի անվճար փաթեթավորում
Պաշտպանեք ձեր ուղեբեռը մեկնումից առաջ՝ առանց հավելյալ ծախսերի
Անվճար ռոումինգ
Մնացեք կապի մեջ ճանապարհորդելիս՝ օգտվելով անվճար բջջային ինտերնետից
Արտոնություններ
Բացահայտեք բացառիկ առավելություններ և հատուկ առաջարկներ ամբողջ աշխարհում
Visa Infinite քարտապանները կարող են օգտվել Ուղեբեռի անվճար փաթեթավորման ծառայությունից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Պարզապես ներկայացրեք ձեր քարտը ուղեբեռի փաթեթավորման կետում և խնդրեք Visa-ի անվճար ծառայությունը։ Այս առավելությունը կօգնի ապահովել ձեր ուղեբեռի լրացուցիչ պաշտպանությունը ճանապարհորդության ընթացքում։
Visa Infinite քարտապանները ստանում են Անվճար ռոումինգի փաթեթներ ինտերնետի փաթեթներ ընտրված հեռահաղորդակցական գործընկերներից՝ արտերկրում մշտապես կապի մեջ մնալու համար։ Ծառայությունն ակտիվացնելու համար գրանցվեք Visa Concierge chatbot-ում, ընտրեք «Roaming» բաժինը, ստուգեք իրավասությունը և հետևեք հրահանգներին՝ ակտիվացման QR կոդը ստանալու համար։ Ծառայության պայմանները, ծածկույթը և տվյալների ծավալը կարող են տարբերվել ՝ կախված գործընկերից։
Visa Infinite-ը բացում է մուտք դեպի պրեմիում ճանապարհորդական, հյուրընկալության և կենսակերպային արտոնությունների գլոբալ ցանց։ Քարտապանները ստանում են հատուկ պայմաններ հյուրանոցների ամրագրման, ավտոմեքենաների վարձակալության և ընտրված փորձառությունների համար, ինչպես նաև բացառիկ առավելություններ աշխարհի տարբեր շքեղ հյուրանոցներում։ Կախված գործընկերից և ուղղությունից՝ արտոնությունները կարող են ներառել Սենյակի կարգի բարձրացում/բարելավում VIP կարգավիճակ, անվճար նախաճաշ, ուշ դուրսգրում, ռեստորանային կրեդիտներ և այլ պրեմիում առավելություններ։
Անվճար պահատուփ
Պահեք ձեր արժեքավոր իրերը ապահով վայրում՝ անվճար պահատուփի հասանելիությամբ
YQnow օդանավակայանային աջակցություն
Հատուկ պայմաններ պրեմիում օդանավակայանային ծառայությունների համար ամբողջ աշխարհում
Visa Infinite քարտապանները ստանում են անվճար հասանելիություն Evoca Bank-ի պահատուփերին։ Մասնագիտական անվտանգության միջոցներով և շուրջօրյա հսկողությամբ ապահովված պահատուփերը նախատեսված են կարևոր փաստաթղթերի, զարդերի, թանկարժեք մետաղների, արժեթղթերի և այլ արժեքավոր իրերի անվտանգ պահպանման համար։ Պահատուփի պարունակությունը լիովին գաղտնի է և հասանելի միայն լիազորված օգտատիրոջը։
Ստացեք մինչև 25% զեղչ YQnow օդանավակայանային աջակցության ծառայությունների համար ավելի քան 500 միջազգային օդանավակայաններում։ Ծառայությունը նախատեսված է ձեր օդանավակայանային ճանապարհորդությունը դարձնելու ավելի հարթ և հարմարավետ՝ ապահովելով արագացված աջակցություն, ուղեբեռի հետ կապված օգնություն և անհատականացված ուղեկցություն ձեր ողջ ճանապարհորդության ընթացքում։ Առաջարկը հասանելի է Visa Infinite քարտապանների համար մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Թողեք ձեր կոնտակտային տվյալները, և Wilco-ի հաճախորդների կապերի մենեջեր/ հաճախորդների սպասարկման մենեջեր կապ կհաստատի ձեզ հետ՝ ներկայացնելու քարտի առավելությունները, ստացման պայմանները և դիմումի գործընթացը։

Վերջին թարմացումը՝ 1.06.2026 15:33
Կայքի բովանդակության հայերեն և անգլերեն տարբերակների միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։ Wilco-ն պատասխանատվություն չի կրում արտաքին հղումներով կայքերում տեղադրված տեղեկատվության ճշգրտության համար, ինչպես նաև չի կրում որևէ պատասխանատվություն գովազդային բովանդակության կամ նման կայքերում երրորդ անձանց կողմից տրամադրված տեղեկատվության օգտագործումից առաջացած հետևանքների համար։

ՎԻԼԿՈ ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում` կայքի էջերից հղում արված այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2025 WILCO Կապիտալի կառավարման ընկերություն.