Բիզնես վարքագիծ և էթիկա
Wilco-ում մեր գործունեության հիմքում վստահությունն է, պատասխանատվությունն ու հարգանքը: Մենք պահպանում ենք առավելագույն թափանցիկություն մեր հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում, առաջարկում ենք միայն այն լուծումները, որոնց ինքներս հավատում ենք, և լիովին պատասխանատու ենք մեր գործողությունների համար։ Մենք ձևավորում ենք բաց հաղորդակցության, պրոֆեսիոնալիզմի և միասնականության մշակույթ, որտեղ խրախուսվում է անկախ մտածողությունը: Հավատարիմ լինելով շարունակական կատարելագործմանը՝ մենք կարևորում ենք հետադարձ կապը և յուրաքանչյուր մարտահրավեր դիտարկում որպես աճի հնարավորություն:
Նվիրվածություն Հայաստանին
Հայաստանը Wilco-ի ինքնության և երկարաժամկետ տեսլականի անբաժանելի մասն է։ Միջազգային լավագույն փորձը տեղական հնարավորությունների հետ համադրելով՝ մենք նպատակ ունենք խթանել նորարարությունը, նպաստել տնտեսական զարգացմանը և ամրապնդել Հայաստանի դիրքը միջազգային շուկաներում։