Գայանե Խաչատրյան
Ներքին աուդիտի ղեկավար, ՋիՓի Մենեջմենթ Ըդվայզերի ՍՊԸ լիազոր ներկայացուցիչ
Գայանե Խաչատրյանը կրթությունը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Իր մասնագիտական ուղին նա սկսել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում, որտեղ աշխատել է որպես փողերի լվացման դեմ պայքարի մասնագետ: Այնուհետև, նա միացել է «ՋիՓի Մենեջմենթ Ըդվայզերի» ՍՊԸ-ին՝ որպես ներքին աուդիտի փորձագետ, իսկ հետագայում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ում զբաղեցրել ներքին աուդիտի բաժնի ղեկավարի պաշտոնը: Մասնագիտական այս գործունեությունն ամրապնդել է նրա փորձը ֆինանսական վերահսկողության, կոմպլայենսի և ռիսկերի կառավարման ոլորտներում:
Գայանեն հավաստագրված է, որպես Փողերի լվացման դեմ պայքարի մասնագետ (CAMS), Առևտրային գործարքների միջոցով փողերի լվացման մասնագետ և Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտի անդամ է՝ հաջողությամբ հանձնելով CIA Part 1 քննությունը: Նա նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հավաստագրված է՝ որպես ներդրումային ընկերությունների ներքին աուդիտի ղեկավար։