Ծառայություններ

Wilco-ում մենք հաճախորդների կարիքները սպասարկում ենք համապարփակ մոտեցմամբ՝ տրամադրելով ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական լուծումներ։ Մեր ծառայությունները նախագծված են լուծելու բարդ և բազմաշերտ խնդիրներ՝ հնարավորություն տալով մեր հաճախորդներին կենտրոնանալ ամենակարևոր հարցերի վրա, մինչ մենք հոգում ենք բոլոր մանրամասների մասին՝ բարձր պրոֆեսիոնալիզմով, ճշգրտությամբ և նվիրվածությամբ։
Գործելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային շուկաներում՝ մենք սպասարկում ենք բարձր կարգի հաճախորդների՝ առաջարկելով ֆինանսական ապրանքների և ծառայությունների ամբողջական փաթեթներ։ Դրանք ներառում են առևտրային, ներդրումային, ակտիվների կառավարման, խորհրդատվական և կառուցվածքավորման լուծումներ, ինչպես նաև ոչ ֆինանսական ծառայություններ, այդ թվում՝ կոնսիերժ աջակցություն բազմալեզու սպասարկմամբ, հարկային խորհրդատվություն և պլանավորում, իրավաբանական ուղեկցում և ավելին։

  • Ներդրումային ծառայություններ

    Ավանդական ներդրումներ (բրոքերային, խորհրդատվական, հավատարմագրային և հայեցողական կառավարում)

    • Արժեթղթեր՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր
    • Ընդլայնված ֆինանսական գործիքներ՝ ածանցյալ գործիքներ, ETF-ներ, անշարժ գույքի ներդրումային հիմնադրամներ (REITs)

    Այլընտրանքային գործիքներ

    • Մասնավոր կապիտալ
    • Անշարժ գույք
    • Ապրանքներ
    • Հավաքածուներ՝ արվեստի գործեր, գինի և այլն

    Ներդրումային հետազոտություն

  • Բարեկեցության և կենսակերպի համալիր ծառայություններ

    • Ակտիվների կառավարում (ակտիվների կառուցվածքավորում, գույքի կառավարում, հաշվապահահական ծառայություններ և այլն)
    • Ակտիվների և գույքի կառավարում (անշարժ գույքի ծառայություններ, տրանսպորտային միջոցների և ակտիվների կառավարում և այլն)
    • Ռիսկերի կառավարում և ակտիվների պահպանություն (իրավաբանական և հարկային խորհրդատվություն և այլն)
    • Անձնական օգնականի ծառայություն (անձնական անվտանգության ապահովում, ճամփորդությունների և հանգստի համակարգում, կրթության պլանավորում և այլն)
    • Ժառանգություն և ազդեցություն (առողջապահության համակարգում, արվեստի ոլորտում խորհրդատվություն, բարեգործական գործունեության համակարգում, և այլն)
Մեր ծառայությունների, պահանջվող փաստաթղթերի և այլ մանրամասների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։
Էլ. հասցեով՝ welcome@wilco.am
+374 12 88 80 88

Վերջին թարմացումը՝ 01.10.2025 12:05
Կայքի բովանդակության հայերեն և անգլերեն տարբերակների միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։ Wilco-ն պատասխանատվություն չի կրում արտաքին հղումներով կայքերում տեղադրված տեղեկատվության ճշգրտության համար, ինչպես նաև չի կրում որևէ պատասխանատվություն գովազդային բովանդակության կամ նման կայքերում երրորդ անձանց կողմից տրամադրված տեղեկատվության օգտագործումից առաջացած հետևանքների համար։

ՎԻԼԿՈ ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում` կայքի էջերից հղում արված այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2025 WILCO Կապիտալի կառավարման ընկերություն.