Հաճախորդի իրավունքներ

Հաճախորդն իրավունք ունի ստանալու «Wilco»-ի վերաբերյալ «Արժեթղթերիշուկայի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները:

Հարցումները կարող են ներկայացվել գրավոր՝ օգտագործելով ստորև նշված կապի միջոցները։
Պահանջվող տեղեկատվությունը կտրամադրվի անվճար, 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։

Կոնտակտային տվյալներ

Wilco Wealth Management
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մարտիրոս Սարյանի փող. 26/2, 0002
Հեռախոս՝ +374 12 88 80 88
Էլ. հասցե՝ welcome@wilco.am
Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00–18։00 (բացառությամբ հանգստյան և տոնական օրերի)

Բողոք ներկայացնելու ընթացակագը

Wilco-ի յուրաքանչյուր հաճախորդ իրավունք ունի ներկայացնել բողոք, ընկերության կողմից ծառայությունների մատուցման հետ կապված որևէ դժգոհություններ ունենալու դեպքում։

Բողոքները կարելի է ներկայացնել հետևյալ եղանակներով․
Հեռախոսով՝ +374 12 88 80 88
Էլ. հասցեով՝ welcome@wilco.am
Փոստային հասցեով՝ ՀՀ, ք. Երևան, Մարտիրոս Սարյանի փող. 26/2, 0002

Բողոքում պետք է ներառված լինի խնդրի հստակ նկարագրությունը, հնարավորության դեպքում՝ ուղեկցող փաստաթղթեր, ինչպես նաև հետադարձ կապի նախընտրելի միջոցը։

Բոլոր բողոքները կքննարկվեն Wilco-ի բողոքների կարգավորման քաղաքականությանը համապատասխան։
Վերջին թարմացումը՝ 12.08.2025 12:00
Կայքի բովանդակության հայերեն և անգլերեն տարբերակների միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։ Wilco-ն պատասխանատվություն չի կրում արտաքին հղումներով կայքերում տեղադրված տեղեկատվության ճշգրտության համար, ինչպես նաև չի կրում որևէ պատասխանատվություն գովազդային բովանդակության կամ նման կայքերում երրորդ անձանց կողմից տրամադրված տեղեկատվության օգտագործումից առաջացած հետևանքների համար։

ՎԻԼԿՈ ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում` կայքի էջերից հղում արված այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2025 WILCO Կապիտալի կառավարման ընկերություն.