Փակ առցանց հանդիպում Zoom հարթակում:
Գրանցումը բաց է մինչև հուլիսի 30-ը։
2026 թվականի երկրորդ կիսամյակը շուկաները դիմավորում են հակասական պատկերով։ Հիմնական ինդեքսները շարունակում են մնալ պատմականորեն արդեն իսկ գրանցված առավելագույն ցուցանիշների մոտ, ընկերությունների ֆինանսական արդյունքները պահպանում են շուկայի լավատեսական տրամադրվածությունը, մինչդեռ մի շարք ակտիվների ներկայիս գնահատականներն արդեն պահանջում են ավելի զգուշավոր և ընտրողական մոտեցում։
Հանդիպման ընթացքում Wilco-ի ներդրումային թիմը կվերլուծի, թե ինչն է այսօր շարունակում աջակցել շուկայի աճին, շուկայի որ հատվածներում է դեռ պահպանվում աճի ներուժը, և որտեղ ռիսկերն արդեն իսկ չեն փոխհատուցվում ակնկալվող եկամտաբերությամբ։
Առանձին կքննարկվի նաև, թե 2026 թվականի երկրորդ կիսամյակում ինչպես են այս գործոններն արտացոլվում հաճախորդների ներդրումային պորտֆելների դիրքավորման մեջ։
Գրանցվելիս կարող եք ուղղել վեբինարի թեմային վերաբերող՝ ձեզ համար ամենակարևոր հարցերը։
Փակ առցանց հանդիպում Zoom հարթակում:
Գրանցումը բաց է մինչև հուլիսի 30-ը։
Ներդրումների գծով տնօրեն
Պորտֆելի կառավարիչ
Պորտֆելի կառավարի
Գլխավոր վերլուծաբան
Բիզնեսի զարգացման գծով գլխավոր տնօրեն
Վերջին թարմացումը՝ 27.07.2026 21:54