ԱՄՆ ընկերությունների շահույթը շարունակում է աճել, իսկ արհեստական բանականության (ԱԲ) ոլորտը խթանում է շուկայի աճը։ Միևնույն ժամանակ, նավթի բարձր գներն ու գնաճը կրկին նպաստում են տոկոսադրույքների բարձրացմանը։ Ինչպե՞ս կառուցել ներդրումային պորտֆելն այս պայմաններում։
Նոյեմբերի 5-ին Wilco-ի ներդրումային թիմը կանդրադառնա հետևյալ թեմաներին.
Նավթ, գնաճ և փողի գին. ինչո՞ւ են տոկոսադրույքները կրկին աճում, և ի՞նչ քայլեր կձեռնարկի ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը։
Պարտատոմսեր. եկամտաբերությունն աճել է, իսկ գները՝ նվազել։ Ի՞նչ է սա նշանակում դիվերսիֆիկացված պորտֆելի, այդ թվում՝ ֆիքսված եկամտով գործիքների բաժնի համար։
ԱՄՆ բաժնետոմսեր. ընկերությունների շահույթն աճում է, մինչդեռ գնահատման մուլտիպլիկատորները նվազել են։ Ինչու ենք պահպանում չափավոր դրական տեսակետը։
ԱԲ. ո՞ր ուղղություններն ենք համարում առավել հեռանկարային, և ինչպիսի՞ ռիսկեր է ստեղծում ոլորտի աճող կախվածությունը պարտքային ֆինանսավորումից։
Դիվերսիֆիկացում. որտեղ ենք տեսնում հնարավորություններ Եվրոպայում, Ճապոնիայում, զարգացող շուկաներում և ոսկու շուկայում։
Գրանցումը բաց է մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ։