Գաղտնիության քաղաքականություն

1. Ընդհանուր դրույթներ

Wilco Wealth Management («Wilco», «մենք», «մեզ», կամ «մերը») հարգում և պաշտպանում է իր հաճախորդների, գործընկերների և կայքի այցելուների գաղտնիությունը։

Այս Գաղտնիության քաղաքականությունը ներկայացնում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում, պահպանում և պաշտպանում Ձեր անձնական տվյալները՝ մեր գործունեության ընթացքում և համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության պահանջների։

Մեր ծառայություններից օգտվելով կամ մեզ հետ շփվելով՝ Դուք համաձայնվում եք այս Գաղտնիության քաղաքականության պայմաններին։


2. Անձնական տվյալների հավաքագրում

Wilco-ն կարող է հավաքագրել անձնական տվյալներ հետևյալ դեպքերում․
  • Երբ Դուք հայտ եք լրացնում մեր կայքի միջոցով, էլ․հասցեով կամ անձամբ։
  • Երբ Դուք բացում եք հաշիվ, կնքում եք պայմանագրեր կամ օգտվում եք Wilco-ի ծառայություններից։
  • Երբ դա պահանջվում է գործող օրենսդրությամբ, կարգավորող ակտերով կամ պայմանագրային պարտավորություններով։

Հավաքագրվող տվյալները կարող են ներառել․
  • Անուն, ազգանուն, հասցե, ծննդյան ամսաթիվ, կոնտակտային տվյալներ (հեռախոսահամար, էլ․ հասցե);
  • Նույնականացման փաստաթղթեր և ֆինանսական տեղեկատվություն;
  • Տեղեկություններ գործարքների, հաշիվների կամ ներդրումային նախընտրությունների վերաբերյալ։

3. Անձնական տվյալների մշակման նպատակը

Մենք հավաքում և մշակում ենք անձնական տվյալները՝
  • Ծառայություններ մատուցելու համար՝ համաձայն մեր պայմանագրերի;
  • Իրականացնելու իրավական և կարգավորիչ պարտավորությունները;
  • Կառավարելու հաճախորդների հետ հարաբերությունները, արձագանքելու հարցումներին, տրամադրելու աջակցություն;
  • Բարելավելու մեր ծառայությունները և ապահովելու մեր հարթակների անվտանգ գործունեությունը;
  • Ուղարկելու կարևոր ծանուցումներ Ձեր գործընթացների վերյաբերյալ՝ կապված Wilco-ի հետ։

Մենք չենք հավաքագրում կամ մշակում տվյալներ այնպիսի նպատակներով, որոնք անհամատեղելի են վերոնշված կետերի հետ։

4. Մշակման իրավական հիմքը

Wilco-ն մշակում է անձնական տվյալները հիմնվելով՝
  • Հաճախորդի հետ պայմանագրային պարտավորությունները կատարելու անհրաժեշտության վրա;
  • Իրավական և կարգավորիչ պարտավորությունների կատարման վրա;
  • Օրինական շահերի վրա, ներառյալ ծառայությունների զարգացումն ու բարելավումը, անվտանգության կառավարումը և խարդախության կանխարգելումը;
  • Ձեր համաձայնության վրա, եթե կիրառելի է:

5. Տվյալների պաշտպանություն և անվտանգություն

Wilco-ն իրականացնում է համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ անձնական տվյալները պատահական կամ անօրինական ոչնչացումից, կորստից, փոփոխումից, չարտոնված մատչումից կամ տարածումից պաշտպանելու համար։

Տվյալների հասանելիությունը սահմանափակված է միայն այն աշխատակիցների, գործընկերների և ծառայություն մատուցողների շրջանակում, ովքեր ունեն դրա անհրաժեշտությունը՝ իրենց գործառույթները կատարելու համար։

6. Տվյալների փոխանցում երրորդ կողմերին

Մենք չենք փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ կողմերին առանց Ձեր համաձայնության, բացառությամբ․
  • Երբ դա անհրաժեշտ է՝ իրավական կամ կարգավորիչ պարտավորությունները կատարելու համար;
  • Երբ տվյալները փոխանցվում են վստահելի գործընկերներին՝ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտության դեպքում՝ խիստ գաղտնիության պայմանագրերով;
  • Երբ պահանջվում է իրավապահ կամ պետական մարմինների կողմից՝ գործող օրենքներին համապատասխան։

Wilco-ն չի փոխանցում անձնական տվյալներ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, եթե տվյալների պաշտպանության բավարար միջոցներ չեն ապահովվում։

7. Տվյալների պահպանում

Wilco-ն պահպանում է անձնական տվյալները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հավաքագրման նպատակները կատարելու, օրենքով սահմանված պարտավորությունները իրականացնելու կամ ընկերության օրինական շահերը պաշտպանելու համար։

Այդ ժամանակահատվածից հետո տվյալները հեռացվում են կամ անանունացվում։

8. Ձեր իրավունքները

Որպես տվյալների սուբյեկտ՝ Դուք ունեք հետևյալ իրավունքները․
  • Պահանջել և ստանալ Wilco-ի մոտ գտնվող ձեր անձնական տվյալները;
  • Դրանց շտկում կամ թարմացում պահանջելու իրավունք՝ սխալ կամ թերի լինելու դեպքում;
  • Ձեր տվյալների հեռացման պահանջ ներկայացնելու իրավունք՝ այն դեպքում, երբ դրանց պահպանումը այլևս չունի օրինական հիմք։
  • Որոշ դեպքերում՝ տվյալների մշակմանը առարկել կամ սահմանափակում կիրառելու իրավունք
  • Ձեր համաձայնությունը հետ կանչելու իրավունք՝ եթե տվյալների մշակումը հիմնված է համաձայնության վրա

Տվյալների վերաբերյալ հարցումներն ուղարկեք՝
Էլ․ հասցե՝ welcome@wilco.am
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Մարտիրոս Սարյանի փող․ 26/2, 0002

9. Գաղտնիության քաղաքականության փոփոխություն

Wilco-ն իրավունք ունի պարբերաբար թարմացնել կամ փոփոխել այս Գաղտնիության քաղաքականությունը՝ օրենքների կամ գործառնական պահանջների փոփոխություններին համապատասխան։

Քաղաքականության ամենաթարմ տարբերակը հասանելի կլինի մեր կայքում։

10. Կապ մեզ հետ

Եթե ունեք հարցեր կամ մտահոգություններ այս Գաղտնիության քաղաքականության կամ Ձեր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, կարող եք կապ հաստատել մեզ հետ՝

Wilco Wealth Management
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մարտիրոս Սարյանի փող. 26/2, 0002
Հեռախոսահամար՝ +374 12 88 80 88
Էլ. հասցե՝ welcome@wilco.am
Վերջին թարմացումը՝ 12.08.2025 12:00
Կայքի բովանդակության հայերեն և անգլերեն տարբերակների միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։ Wilco-ն պատասխանատվություն չի կրում արտաքին հղումներով կայքերում տեղադրված տեղեկատվության ճշգրտության համար, ինչպես նաև չի կրում որևէ պատասխանատվություն գովազդային բովանդակության կամ նման կայքերում երրորդ անձանց կողմից տրամադրված տեղեկատվության օգտագործումից առաջացած հետևանքների համար։

ՎԻԼԿՈ ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում` կայքի էջերից հղում արված այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2025 WILCO Կապիտալի կառավարման ընկերություն.