Գայանե Խաչատրյան

Ներքին աուդիտի ղեկավար, ՋիՓի Մենեջմենթ Ըդվայզերի ՍՊԸ լիազոր ներկայացուցիչ
Գայանե Խաչատրյանը կրթությունը ստացել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Իր մասնագիտական ուղին նա սկսել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում, որտեղ աշխատել է որպես փողերի լվացման դեմ պայքարի մասնագետ: Այնուհետև, նա միացել է «ՋիՓի Մենեջմենթ Ըդվայզերի» ՍՊԸ-ին՝ որպես ներքին աուդիտի փորձագետ, իսկ հետագայում «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ում զբաղեցրել ներքին աուդիտի բաժնի ղեկավարի պաշտոնը: Մասնագիտական այս գործունեությունն ամրապնդել է նրա փորձը ֆինանսական վերահսկողության, կոմպլայենսի և ռիսկերի կառավարման ոլորտներում:

Գայանեն հավաստագրված է, որպես Փողերի լվացման դեմ պայքարի մասնագետ (CAMS), Առևտրային գործարքների միջոցով փողերի լվացման մասնագետ և Հայաստանի Ներքին աուդիտորների ինստիտուտի անդամ է՝ հաջողությամբ հանձնելով CIA Part 1 քննությունը: Նա նաև ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հավաստագրված է՝ որպես ներդրումային ընկերությունների ներքին աուդիտի ղեկավար։
Վերջին թարմացումը՝ 05.09.2025 14:04
Կայքի բովանդակության հայերեն և անգլերեն տարբերակների միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայում է հայերեն տարբերակը։ Wilco-ն պատասխանատվություն չի կրում արտաքին հղումներով կայքերում տեղադրված տեղեկատվության ճշգրտության համար, ինչպես նաև չի կրում որևէ պատասխանատվություն գովազդային բովանդակության կամ նման կայքերում երրորդ անձանց կողմից տրամադրված տեղեկատվության օգտագործումից առաջացած հետևանքների համար։

ՎԻԼԿՈ ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում` կայքի էջերից հղում արված այլ ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2025 WILCO Կապիտալի կառավարման ընկերություն.