Wilco Wealth Management ընկերությունը դարձել է Ֆրանս-հայկական առևտրի և արդյունաբերության պալատի (CCIFA — Chambre de Commerce et d’Industrie Franco-Arménienne) անդամ:
CCIFA-ն 1992 թվականից ի վեր նպաստում է Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային և ինստիտուցիոնալ հարաբերությունների զարգացմանը: Ունենալով գրասենյակներ Փարիզում, Լիոնում, Մարսելում և Երևանում՝ Պալատը կապող օղակ է ֆրանսիական և հայկական ընկերությունների միջև, տրամադրում է շուկայական տեղեկատվություն և աջակցություն երկրներից որևէ մեկում հաստատվել ցանկացող բիզնեսներին, ինչպես նաև կազմակերպում է տնտեսական հանդիպումների, համաժողովների, գործարար պատվիրակությունների և գործընկերային միջոցառումների ակտիվ ծրագիր:
Հայկական սփյուռքը Wilco-ի համար հանդիսանում է կարևոր լսարան, և մենք սպասարկում ենք սփյուռքի այն հաճախորդներին, ովքեր ունեն կամ ցանկանում են ունենալ ակտիվներ Հայաստանում: Ֆրանսիայում է բնակվում աշխարհի երրորդ խոշորագույն հայկական համայնքը՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո, և ամենամեծը Եվրոպական միությունում: Երկու երկրների միջև կապերը դարերի պատմություն ունեն և այսօր դրսևորվում են գործարար, մշակութային և ինստիտուցիոնալ ակտիվ համագործակցությամբ:
CCIFA-ի միջոցով Wilco-ն նպատակ ունի ոլորտի այլ մասնակիցների հետ մեկտեղ նպաստել սփյուռքի կապիտալի և Հայաստանի միջև կամրջի ստեղծմանը: Լինելով ՀՀ Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող ընկերություն՝ Wilco-ն ֆրանսահայ հաճախորդների համար հանդես է գալիս որպես վստահելի գործընկեր՝ Հայաստանում արդեն իսկ առկա ակտիվների կառավարման, ինչպես նաև Հայաստանի արժեթղթերի շուկայում և երկրի ներդրումային նախագծերում ներդրումներ կատարելու համար: Ունենալով գլոբալ ենթակառուցվածք և միջազգային շուկաներ մուտքի հնարավորություն՝ մենք մատուցում ենք բարձրակարգ անհատական սպասարկում, որը համապատասխանում է այն ճանաչված ֆինանսական կենտրոնների չափանիշներին, որոնց հետ սովոր են աշխատել մեր հաճախորդները: Պալատի գործունեությանը մասնակցելով՝ Wilco-ն ակնկալում է ավելի սերտ կապեր հաստատել հայ-ֆրանսիական գործարար համայնքի հետ:
Շնորհակալություն ենք հայտնում CCIFA-ին ջերմ ընդունելության համար և անհամբեր սպասում ենք համագործակցությանը:
Հրապարակումը կրում է միայն տեղեկատվական բնույթ և չի համարվում ներդրումային խորհրդատվություն, առաջարկ կամ որևէ ֆինանսական գործիք գնելու կամ վաճառելու հրավեր: Ներդրումները կրում են ռիսկեր, ներառյալ՝ կապիտալի հնարավոր կորուստը: