Կապիտալի կառավարման հաջորդ սերնդի ընկերություն

Թե բազմասերունդ ընտանեկան գրասենյակների, թե՛ առաջին սերնդի ձեռնարկատերերի հետ աշխատելիս մենք ձևավորում ենք անհատական մոտեցում, որը համապատասխանում է յուրաքանչյուր հաճախորդի յուրօրինակ ակնկալիքներին, արժեքներին և ձգտումներին։

Մեր ծառայությունները

Մենք օգնում ենք Ձեզ կազմավորել, բազմապատկել և պահպանել Ձեր կապիտալը՝ հնարավորություն տալով ներդրումային, կապիտալի կազմավորման և անհատական բանկային սպասարկման ծառայությունների լայն շրջանակը ստանալ մեկ հարկի տակ։

Wilco Wealth Management ընկերությունը թվերով

Երկխոսությունը սկսում ենք ոչ թե խոստումներից, այլ փաստերից՝ ամուր հիմքից, որը հիմնված է լիցենզիաների, երկարամյա փորձի և վստահության վրա։

18 տարի շուկայում
15+ տարվա փորձ միջազգային ասպարեզում կապիտալի կառավարման
5/6  ներդրումային լիցենզիա՝ հնարավոր 6-ից

Մենք խնայում ենք Ձեր ժամանակը այն ամենի համար, ինչն իրապես կարևոր է՝ ընտանիքի, նոր ձեռքբերումների և լիարժեք կյանքի համար։

Ձեռնարկատերեր և բիզնեսի սեփականատերեր

Լիկվիդայնության իրադարձություններ, բիզնեսից դուրս գալու գործարքներ, կորպորատիվ կառուցվածքներ և անձնական կապիտալ՝ տարբեր օրենսդրությունների ներքո։

Ընտանիքներ և ապագա սերունդներ

Կապիտալի երկարաժամկետ պահպանում, իրավահաջորդության պլանավորում և ժառանգների աջակցություն

Հայերն աշխարհում

Տարբեր երկրների միջև ակտիվների բաշխվածություն, բնակության երկրի փոփոխության կարիք, միջսահմանային հարկային և իրավական սահմանափակումներ

Մեր գործելաոճը

Մեր մասին

Համաշխարհային փորձառություն, տեղական ընկալում

Գործունեություն ծավալելով տարբեր երկրներում՝ միաժամանակ մնում ենք սերտորեն կապված մեր արմատներին և տեղական միջավայրին։

Անհատական ուշադրություն յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ

Գործում ենք կենտրոնացված և նպատակային՝ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերելով իրապես անհատական մոտեցում։

Ճշգրտություն և կարեկցանք

Վերլուծական ճշգրտությունը համադրում ենք մարդկային մոտեցման հետ

Թափանցիկություն և վստահություն

Մենք թափանցիկությունը գնահատում ենք որպես երկարաժամկետ գործընկերությունների հիմք

Համադրում ենք համաշխարհային փորձառությունը՝ առաջնորդելու Ձեր կապիտալի կառավարումը սահմաններից դուրս և սերնդեսերունդ։ Յուրաքանչյուր որոշում դիտարկում ենք արժեքի պահպանմանն ու արժևորմանն ուղղված ճամփորդության կարևոր մաս։
Իրինա Բելիշեվա
Իրինա Բելիշեվա Wilco գործադիր տնօրեն
Մեր թիմը

Մեր փորձառությունը Ձեր կապիտալի աճի և զարգացման գործընթացում

Մեր ծառայությունները

Ներդրումային լուծումներ

Ներդրումային լուծումների ամբողջական շրջանակ, որն ապահովում է հասանելիություն գլոբալ շուկաներին, կազմավորված լուծումներին, ֆինանսական միջոցներին և այլընտրանքային ներդրումներին՝ ուղղված կապիտալի աճին և դիվերսիֆիկացմանը։

Կապիտալի կազմավորման լուծումներ*

Կապիտալի կազմավորման անհատականացված ռազմավարություններ՝ ուղղված հարկային արդյունավետության բարձրացմանը, ժառանգության պլանավորման աջակցությանը և ակտիվների երկարաժամկետ պաշտպանությանը տարբեր օրենսդրությունների ներքո։

*Տրամադրվում է գործընկերոջ կողմից

Լիկվիդության և կանխիկի կառավարման լուծումներ

Իրացվելիության և դրամական միջոցների հոսքերի արդյունավետ կառավարում, ներառյալ՝ միջոցների օպտիմալացված բաշխումը, արտարժութային ծառայությունները և կարճաժամկետ ներդրումային հնարավորությունները։

Բանկային սպասարկում՝ անհատական մակարդակով*

Պրեմիում դասի բանկային ծառայություններ՝ ապահովելով անհատական մոտեցման բարձր մակարդակ, գաղտնիություն և արագ արձագանք հաճախորդների առօրյա ֆինանսական կարիքներին։

*Տրամադրվում է գործընկեր բանկի կողմից

Հայաստան՝ մեր ռազմավարական ընտրությունը

Կայուն և վստահելի իրավական միջավայր

Հայաստանը առաջարկում է կայուն և միջազգային կապերով ինտեգրված միջավայր՝ զարգացող ֆինանսական ոլորտով, թափանցիկ կարգավորմամբ և զարգացող գլոբալ ինտեգրմամբ։

Ռազմավարական աշխարհագրական դիրք

Տեղակայված լինելով Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Եվրասիայի միջև՝ Հայաստանը վերածվում է միջազգային կապակցվածության և տրանսպորտի հանգույցի։

Մշակութային և մարդկային կապիտալ

Կրթությամ զարգացման ամուր ավանդույթը, Սփյուռքի համաշխարհային ցանցը և ձեռնարկատիրական մտածելակերպը Հայաստանը դարձնում են տաղանդներով հարուստ, ճկուն և երկարաժամկետ պոտենցիալ ունեցող երկիր։

Բարի գալուստ Wilco-ի գրասենյակ

Wilco-ի գրասենյակային ծառայությունների հիմքում բարձրակարգ սպասարկումն է՝ համադրելի առաջատար միջազգային մասնավոր բանկերի և բարձ դասի կապիտալի կառավարման հաստատությունների հետ։

ՀՀ, ք. Երևան, 0002, Մարտիրոս Սարյան փ․, 26/2

Վերջին նորություններն ու թարմացումները

Վերջին թարմացումը՝ 14.07.2026 10:17