Նորություններ

Wilco կապիտալի կառավարման ընկերությունը «Հալդե 2025» արարողության հովանավոր

Wilco ընկերությունը հանդես եկավ՝ որպես «Հալդե 2025» արարողության գլխավոր հովանավոր։ Միջոցառումը տեղի ունեցավ հուլիսի 13-ին, Հայաստանի ամենաբարձր լեռնային լճերից մեկի՝ Քարի լճի ափին։ Այն համախմբեց գինու սիրահարների, ոլորտի մասնագետների և մշակույթի գործիչների, ովքեր ականատես եղան յուրօրինակ ավանդույթի՝ լճից 24 ամիս ստորջրյա եղանակով հնեցված «Հալդե» գինու շշերի դուրս բերմանը։

«Հալդե» գինու և «Մարան» գինու գործարանի ներկայացուցիչները միջոցառման հյուրերին տեղեկացրին, որ բարձրադիր Քարի լիճը, իր սառնորակ ջրով և յուրահատուկ բնական միջավայրով, իդեալական պայմաններ է ստեղծում գինու հասունացման համար՝ հարստացնելով դրա գույնը, համն ու որակը։

«Հալդե» գինիների արարողության հովանավորումը պատահական ընտրություն չէր։ Այն արտացոլում է Wilco ընկերության նվիրվածությունը հայկական մշակույթին ու ժառանգությանը և այն համոզմունքը, որ իսկական հարստությունը չափվում է ոչ միայն թվերով, այլև այն ավանդույթներով ու փորձառություններով, որոնք փոխանցում ենք սերունդներին։
2025