Փետրվարի 4-ին Wilco-ն մասնակցեց Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) կողմից, Աբու Դաբիի բորսայում «Tabadul Hub»-ի հյուրընկալությամբ կազմակերպված «Բացահայտելով ներդրումային հնարավորությունները Հայաստանում» խորագրով ներդրումային ֆորումին։
Միջոցառումը կարևոր քայլ էր՝ ուղղված տարածաշրջանային և միջազգային կապիտալի շուկաներում Հայաստանի ավելի խոր ինտեգրմանը։ Քննարկումների առանցքում էին միջսահմանային կապակցվածությունը, ինստիտուցիոնալ համագործակցությունը և շուկաների տեխնիկական կապերը կապիտալի ակտիվ հոսքերի վերածելու հնարավորությունները։
Ֆորումը և դրա շրջանակում ծավալված քննարկումները վկայում են, որ Հայաստանը հետզհետե ընկալվում է ոչ թե որպես զուտ տեղական շուկա, այլև՝ ավելի լայն տարածաշրջանային ներդրումային էկոհամակարգի բաղկացուցիչ մաս։ Սա, իր հերթին, նոր հնարավորություններ է ստեղծում ինստիտուցիոնալ ներգրավվածության և երկարաժամկետ գործընկերությունների ձևավորման համար։
Տարածաշրջանային և միջազգային կապիտալի շուկաներում Հայաստանի ինտեգրման արագացող տեմպերի պայմաններում վաղ փուլում կապերի և գործընկերությունների հաստատումը դառնում է ռազմավարական առավելություն։
Wilco-ն պատրաստ է երկխոսության այն ինստիտուցիոնալ գործընկերների հետ, որոնք հետաքրքրված են համագործակցության հնարավորություններով և Հայաստանի կապիտալի շուկայի շարունակական զարգացմանը ակտիվ մասնակցությամբ: