Նորություններ

Երևանյան գրասենյակը Wilco-ի փիլիսոփայության վառ մարմնավորումն է: Այստեղ վստահությունը, ստեղծարարությունն ու կենսունակությունն առաջնորդում են ինչպես ընկերության գործունեությունը, այնպես էլ՝ կապը հանրու

2025 թվականի ապրիլի 22-ին Wilco կապիտալի կառավարման ընկերությունը լիցենզավորվեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից, ինչով ավարտին հասցվեց ընկերության լայնամասշտաբ ռեբրենդինգի գործընթացը, և սկսվեց զարգացման խոստումնալից նոր փուլը։

Wilco-ի պատմությունը սկսվել է դեռ 2002 թվականի հուլիսի 7-ին, երբ Երևանում հիմնադրվեց «Ալֆասեքյուրիթիզ» ՍՊԸ-ն։ Մեկ տարի անց ընկերությունը մուտք գործեց Հայաստանի արժեթղթերի շուկա՝ ստանալով բրոքերային գործունեության լիցենզիա։ Այնուհետև, 2008 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստանալով ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա (№ 0008)՝ ընկերությունն առավել ամրապնդեց իր դիրքը Հայաստանի ֆինանսական շուկայում։ 2016 թվականին այն ընդլայնեց իր գործունեության շրջանակը՝ ներառելով հավատարմագրային կառավարման և խորհրդատվական ծառայությունները։ Փորձառության, հաշվետու և թափանցիկ աշխատաոճի և հուսալիության շնորհիվ՝ կարճ ժամանակում ընկերությունը շուկայում ձեռք բերեց վստահելի և պրոֆեսիոնալ ֆինանսական հաստատության հեղինակություն։

2025 թվականին ավարտված ռեբրենդինգը խորհրդանշեց էական վերափոխում․ «Ալֆասեքյուրիթիզը» վերանվանվեց Wilco կապիտալի կառավարման ընկերություն՝ ճանաչված տեղական ֆինանսական հաստատությունից փոխակերպվելով կապիտալի կառավարման միջազգային հաստատության։

Ներկայում, Wilco-ն, հիմնվելով ֆինանսական ոլորտում ավելի քան քսան տարվա հաջողված փորձառության վրա, բարձր և գեր բարձր զուտ կարողություն ունեցող անհատներին առաջարկում է անհատականացված ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունների լայն ընտրություն։ Մշտապես առաջնահերթությունը տալով հաճախորդների կարիքներին և նրանց բարեկեցությանը՝ ընկերությունը հանձնառու է նյութական արժեքներից զատ առաջարկել փորձառություններ և հնարավորություններ՝ դարձնելով դրանք «արժեքավորից արժեքավորված»։
2025