Նորություններ

Շուկայի զարգացման կանխատեսում 2026 թվականի երկրորդ եռամսյակի համար

Հարգելի՛ ընթերցողներ,

Ուրախ ենք ներկայացնել 2026 թվականի երկրորդ եռամսյակի համար շուկայի զարգացման մեր կանխատեսումը, որում համադրել ենք տարբեր ակտիվների դասերի և տարածաշրջանների վերաբերյալ մեր դիտարկումները։

Աշխարհում ներկայիս զարգացումներով պայմանավորված՝ 2026 թվականի երկրորդ եռամսյակի համար դիտարկումներն էականորեն տարբերվում են դեռևս դեկտեմբերին հրապարակված մեր տարեկան կանխատեսման մեջ նկարագրվածներից։ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված ռազմական գործողությունը և դրանով պայմանավորված Հորմուզի նեղուցի փակումը, որի միջոցով մատակարարվում է համաշխարհային նավթի մոտ 20%-ը, վերաձևավորել են ներդրումային միջավայրը՝ այնպիսի արագությամբ և ազդեցությամբ, որոնք քչերն էին կանխատեսում։

Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 100 ԱՄՆ դոլարը, Դաշնային պահուստային համակարգի գործունեությունը խիստ սահմանափակված է, ԱՄՆ սպառողական վստահության ինդեքսը նվազել է, արժեթղթերի շուկաները գործում են երկարատև անորոշության պայմաններում․ ներդրումային պորտֆելների կառավարումը պետք է նավարկի այս բոլոր զարգացումները։

Այս զեկույցում մենք թարմացրել ենք բաժնետոմսերի, պարտատոմսերի, հումքային և այլընտրանքային ակտիվների վերաբերյալ մեր կանխատեսումները՝ հաշվի առնելով նկարագրված զարգացումները։ Մեր հիմնական ուղերձը՝ կարգապահ զգուշավորություն է, ոչ թե խուճապը։

Առաջարկում ենք ծանոթանալ ամբողջական զեկույցին և կապ հաստատել մեզ հետ՝ ձեր նպատակներին, սահմանափակումներին և ժամանակային հորիզոնին համապատասխան ներդրումային լուծումներ քննարկելու համար։

WILCO շուկայի հեռանկար 2026 թվականի երկրորդ եռամսյակում (ներբեռնել PDF)
2026