«Այսպիսի միջոցառումները ծառայում են որպես մասնագիտական երկխոսության և գաղափարների փոխանակման հարմար հարթակներ։ Դրանք խթանում են ոլորտի առաջընթացը՝ մեզ հնարավորություն տալով կիսվել փորձով, քննարկել գործընկերության նոր հնարավորություններ և միասին ձևավորել կապիտալի շուկաների ապագան», - ասել է նա:
«Ոսկին, հավանաբար, կմնա գնային բարձր տատանողականությամբ ակտիվ։ Այն կարող է կարևոր դեր խաղալ պորտֆելներում, սակայն անհրաժեշտ է այս ներդրումներին մոտենալ մտածված և հաճախ որոշակի հեջավորման կիրառմամբ», նշել է Դենիս Ագապոնովը։