Մայիսի 16-ին կայացավ Wilco կապիտալի կառավարման ընկերության երևանյան գրասենյակի պաշտոնական բացումը։ Աշխատանքային այս նոր տարածքը լիովին համահունչ է ընկերության հիմնական արժեքներին՝ արտացոլելով վստահություն, ստեղծարարություն և կենսունակություն:
Գրասենյակում նրբորեն համադրված են եվրոպական նրբագեղությունն ու հայկական մշակույթի ջերմությունը: Բնական նյութերի և յուրօրինակ դետալների օգտագործումը ստեղծում են մի միջավայր, որտեղ հաճախորդները, գործընկերները և աշխատակիցներն իրենց անկաշկանդ և ոգեշնչված են զգում:
Աշխատավայրում ճարտարապետական հետաքրքիր լուծումների, լուսավորության և գույների մանրակրկիտ ընտրությունը պատահական չեն․ Wilco-ն կարևորում է յուրաքանչյուր դետալ և գնահատում խոչընդոտների հաղթահարման ստեղծարար լուծումները։ Նոր գրասենյակի, թերևս, ամենահետաքրքիր անկյուններից է բուխարիով հագեցած սրահը, որը նախատեսված է ոչ միայն գործնական հանդիպումների, այլև բաց երկխոսության, համագործակցության և գաղափարների փոխանակման համար։
Երևանյան գրասենյակի բացման արարողությունը համախմբեց Wilco-ի գործընկերներին, հաճախորդներին և ընկերներին, որոնց ջերմորեն ընդունեցին գործադիր տնօրեն Իրինա Բելիշևան և գործադիր տնօրենի տեղակալ Օլգա Օմելչենկոն: Իր խոսքում տիկին Բելիշևան ընդգծեց, որ Wilco-ի առաքելությունը շատ ավելի լայն է, քան ֆինանսական ծառայությունների մատուցումը և չի սահմանափակվում աշխարհագրական սահմաններով,

«Այսօր մենք պարզապես գրասենյակ չենք բացում, այլև սկսում ենք զարգացման նոր ուղղություն: Մեր աշխատանքի արդյունքը հատուկ խորհուրդ ունի, քանի որ հիմնված է մարդկանց և ընդհանուր տեսլականի վրա»:
Երևանյան գրասենյակը Wilco-ի փիլիսոփայության վառ մարմնավորումն է: Այստեղ վստահությունը, ստեղծարարությունն ու կենսունակությունն առաջնորդում են ինչպես ընկերության գործունեությունը, այնպես էլ՝ կապը հանրության հետ: